Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Կապանում. 8-ամյա տղա է մահացել

Պաշտոնական
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Դեկտեմբերի 31-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կապանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի 2-րդ հարկում հրդեհ է: Մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ հրդեհ է բռնկվել Հ. Ավետիսյան փողոցի թիվ 8-րդ շենքի մի բնակարանում, ինչի հետևանքով բնակարանի գույքը մասամբ այրվել է, իսկ 2008 թ. ծնված Վարդան Ավագյանը «մարմնի տարբեր մասերի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներ, այրվածքային շոկ ծանր աստաճանի» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Նույն օրը, ժամը 16.20-ի սահմաններում, Վ. Ավագյանին Կապանի բժշկական կենտրոնից շտապօգնության ավտոմեքենայով Երևան քաղաք տեղափոխելու ժամանակ մահացել է: Նախապատրաստված նյութերը ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վաչություն: