Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիայում հրադադարի պայմանագիր է ստորագրվել

Քաղաքականություն
Putin_Meetings

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն ու զինված ընդդիմությունը պայմանավորվածություն են ձեռք բերել հրադադարի մասին և սկսել խաղաղ բանակցություններ։

«Հենց նոր հաղորդագրություն է եկել, որ այսօր՝ մի քանի ժամ առաջ, երկար սպասված իրադարձություն է տեղի ունեցել, ինչին հասնելու համար մենք շատ ենք աշխատել»,- հայտնել է Պուտինը՝ հավելելով, որ համապատասխան փաստաթղթեր են ստորագրվել։

Հրադադարի ռեժիմը Սիրիայում ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 30-ի կեսգիշերից։