Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի վարսավիրանոցներից մեկում պայթյուն է որոտացել

Պաշտոնական
ain

Դեկտեմբերի 25-ին, ժամը 04.45-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թումանյան փողոցի թիվ 18 շենքի առաջին հարկում գտնվող վարսավիրանոցում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Պարզվել է, որ Մադլեն վարսավիրանոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով քանդվել է վարսավիրանոցի և կից գտնվող Միստի Ֆյունս ՍՊԸ-ի ընդհանուր գիպսակարդոնե  պատը՝ մոտ 9 քմ, պոկվել է շերտավարագույրը՝ մոտ 7 քմ, վնասվել են ջրատար խողովակները և ջուրը լցվել է վարսավիրանոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.24-ին, մարվել՝ 05.29-ին: 1.5 քմ տարածքում այրվել են կենցաղային իրեր և ջերմահարել է հեռուստացույցը: ain1 paytyun2 paytyun3 paytyun4