Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ ՊՆ. հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ

Պաշտոնական
pic16

Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 40 անգամ, որի ընթացքում հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է  ավելի քան  400 կրակոց: ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրները: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն