Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրապետությունը՝ Միջերկրածովյան ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ

Հասարակություն
unnamed-16-1

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սոտք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Դիլիջանիոլորաններում, Վարդենյացլեռնանցքում, Սոտք-Քարվաճառ, Ստեփանավան-Ալավերդի-Օձուն, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան-«Զանգեր», Սարավան-«Զանգեր», ինչպեսնաև Շիրակիմարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղառկաէմերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: 

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Դեկտեմբերի 25-ին հանրապետության տարածքը կգտնվի Միջերկրածովյան ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ մասնավորապես Արարատյան դաշտում, Վայոց ձորում և Երևանում՝ ինտենսիվ ձյուն: Լեռնային գոտիներում և լեռնանցքներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ին բոլոր մարզերում գիշերը կբարձրանա 13-15, ցերեկը՝ 6-8 աստիճանով: