Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես ձեզանից մեկն եմ. Վլ. Գասպարյանը հատուկ նշանակության գումարտակի ծառայողներին (տեսանյութ)

Պաշտոնական
1-19

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակ՝ հետևելու մասնագիտական ուսուցման պլանով նախատեսված հերթական վարժանքներին: Համաձայն զինավարժանքի սցենարի՝ գումարտակը առաջին փուլում իրականացնում է քաղաքացիական տրանսպորտային միջոցով տարածք թափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողություն: Այնուհետև հատուկ նշանակայինները ներկայացրին շինության ներսում դիրքավորված հանցախմբի վնասազերծման հնարքների համալիր՝ կիրառելով արգելքների հաղթահարման միջոցներ և սառը զենք: 5 Ի դեպ, այս համալիրն օգտագործվում է եվրոպական մի շարք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններում: Վերջին փուլում գումարտակի անձնակազմը մշակում էր շինության ականապատման, պայթեցման,հանցագործների վնասազերծման հնարքներ՝ օգտագործելով լարային և հեռակառավարվող ականներ, արգելքների հաղթահարման տեխնիկական միջոցներ, բարձրլեռնային պայմաններում հատուկ գործողությունների իրականանցման հատուկ հանդերձանք: 2 Այս փուլն ավարտվեց ձեռնամարտի հնարքների ցուցադրումով: Վարժանքների ավարտից հետո Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ստորաբաժանման պատրաստականությունը: Ավարտին Վլադիմիր Գասպարյանը, ելնելով զինավարժանքի ընթացքից և արդյունքներից՝ անձնակազմի գործառնական պատրաստվածության կատարելագործման վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին: 3 4