Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու անձի դանակահարություն՝ Էրեբունիում

Պաշտոնական
8640871

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 21:45-ին և 22:25-ին, «Էրեբունի»  բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ բուժօգնության են դիմել  Հ.Հովսեփյանը՝ ձախ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ, և Ս.Կուդրյաշովը՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վնասվածք, ձախ ազդրի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամաբ : Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով: Հ.Հովսեփյանը և Ս.Կուդրյաշովը  ճանաչվել են տուժող : Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ երիտասարդները նշված մարմնական վնասվածքներն ստացել են 2016թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գտնվող ավտոտնկաների մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, փաստական տվյալներ ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի վերաբերյալ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ  ձեռնարկել նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու  ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին