Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հույս ունենանք՝ Սեյրան Օհանյանը կեսից չի միանա իշխանությանը»

Կարևոր լուրեր Քաղաքականություն
tevan-1

Վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման 100 օրում ոչ մի էական փոփոխություն չի արձանագրվել. կարծում է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: Ըստ նրա ոչ թե խորքային, այլ դեմքային փոփոխություններ են եղել. «Արդյո՞ք տնտեսությունը լավացավ՝ ոչ, արդարադատության համակարգը ճիշտ ուղով է զարգանում՝ ոչ, Համակարգային փոփոխություններ լինում են՝ ոչ: Բոլոր խնդիրները , որ կային Հայաստանում, մնացել են, որոշ բնագավառներում անգամ ավելացել են»: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծում է, որ 100 օրում չէր էլ կարող լուրջ փոփոխություն գրանցվել, բայց  միեւնույն ժամանակ հավելում է, որ  ասել թե ընդհանրապես չի եղել, ճիշտ չէ. «2017 թվականին ավելի լավ կերեւան այն փոփոխությունները, որ հիմա արվում են, իսկ 2018 –ին արդեն կզգացվի նաեւ տնտեսության վրա»: «Ա1+»-ի հարցին , թե ինչ կարելի է ակնկալել Սեյրան Օհանյանի քաղաքականություն մտնելուց, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Պաշտպանության նախկին նախարարը 17 տարի ճանապարհ է անցել իշխող կուսակցության հետ: Նրա  շատ կարեւոր դեր ունի մեր երկրում: Իշխանությունը միշտ ասում էր, որ ցանկանում է ունենալ հզոր ընդդիմություն: Հիմա ինչքան ֆինանսական կարողություններով,  գիտելիքներով, քաղաքական պատրաստվածությամբ եւ համակարգը խորը իմացող մարդիկ ընդդիմությունում շատ լինեն, այնքան ավելի լավ: Ինչքան շատ մարդիկ այդպես գնան ընդդիմություն, այնքան լավ», - նշեց պարոն Պողոսյանը՝ հավելով, որ պետք է հույս ունենալ, որ Սեյրան Օհանյանը ճանապարհի կեսից հետ չի գնա եւ չի միանա իշխանությանը»: