A
A
Կինը ծննդաբերում էր, շտապօգնության մեքենան արգելափակվել էր
Դեկտեմբերի 17-ին, ժամը 04.43-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղում կինը ծննդաբերում է, շտապօգնության մեքենան ճանապարհի դժվարանցանելիության պատճառով մնացել է գյուղի սկզբնամասում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները կնոջը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: -----------------------------
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 5գ շենքի բակում ծառն ընկել է ավտոտնակի վրա՝ փակելով ավտոտնակի մուտքը և շենքի բակի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառի մի հատվածը՝ ազատելով ավտոտնակի մուտքը և շենքի բակի երթևեկելի հատվածը:
------------------------