Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը

Հասարակություն
98e4ea78c1b8d5d6c328a81494976c61

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ  ճանապարհահատվածը: Խիստ դժվարանցանելի են Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի ճանապարհները, Սարավան-Զանգեր հատվածը, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները: Առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Բաղրամյանի, Աբովյանի, Սևանի ճանապարհները և Մեղրու լեռնանցքը: Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մերկասառույց է: Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն