Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Հայաստանը չի դատապարտում եզդիների ցեղասպանությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
fWo87cdV6pE

Ֆրանսիայի սենատը   դատապարտեց  ցեղասպանությունը, որը  «Իսլամական պետությունը»  իրականացնում է եզդի ժողովրդի հանդեպ արդեն երեք տարի։ «Այս բանաձևը մեր հարցերի վերջնական լուծումը չէ, բայց սա գործիք է եզդիական խնդիրը բարձրաձայնելու և, ըստ այդմ, լուծումներ  գտնելու համար: Շատ կարևոր գործիք է, քանի որ Ֆրանսիան միջազգային հանրության կարևոր խաղացողներից մեկն է և շատ կարևոր դերակատարում կարող է ունենալ այս բանաձևում»,-ասում է «Սինջար եզդիների ազգային միավորման» նախագահ Բորիս Մուրազին: Նրան զարմացնում է, թե ինչու  Հայաստանը մինչ օրս պաշտոնապես չի դատապարտել եզդիների ցեղասպանությունը:  Դատապարտող հայտարարությունը ներկայացրել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, բայց այն  դեռ չի քվեարկվել։ Մուրազին,  որն  անձամբ է մասնակցել համապատասխան հայտարարության մշակմանը, գոհ չէ  զարգացումներից։ Նույնիսկ  եթե  ընդունվի էլ հայտարարությունը, այն ամբողջովին չի ներկայացնի իրական  պատկերը. «Այս պահին հայտարարության նախնական տեքստից շատ քիչ բան է մնացել, որովհետև, նախ, ցեղասպանություն բառը հանվել է, տեքստից դուրս է մնացել, թե ում ենք դատապարտում: ԴԱԻՇ-ի անունը հանվել է ԱԺ մեծամասնության պահանջով, թե Հայաստանը և Մերձավոր Արևելքի հայկական համայնքը կարող են հայտնվել ԴԱԻՇ-ի թիրախում: Ինձ համար առնվազն անհասկանալի են այս մեկնաբանությունները, որովհետև այսպես, թե այնպես՝ որտեղ ԴԱԻՇ-ի ձեռքը հասնում է, հայկական համայնքին վնասում է»: Իսկ  2014 թվականի օգոստոսին Իրաքի Հյուսիսում Իսլամական պետության կողմից իրականացված սպանդի արդյունքում զոհվել է  ավելի քան 10 հազար եզդի, 400 հազարից ավելի եզդի դարձել է  փախստական: Մանրամասները՝ տեսանյութում