A
A
Մահացել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը
Ծանր հիվանդությունից հետո մահացել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Դեկտեմբերի 25-ին նա կդառնար 56 տարեկան։ Արմեն Երիցյանը երեկ տեղափոխվել էր հիվանդանոց։ Կենսագրական տվյալներ
Կրթություն
1978 թ. - Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոց
1984-1986 թթ. - ԽՍՀՄ ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի դպրոց
1987-1990 թթ. - ԽՍՀՄ ՆԳՆ Վոլգոգրադի բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետ
1996 թ. - Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրա
1996-1999թթ. - ՌԴ Նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիա (դոկտորանտուրա)
Աշխատանքային գործունեություն
1982-2010 թթ. - ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
2010-2014 թթ.- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2014-2016 թթ. - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
2016 թ. փետրվարի 24-ից՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
ՀՀ Նախագահի 2016 թ. սեպտեմբերի 27-ի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2012 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:
1978-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում: Պարգևատրվել է «Արիության մեդալով», «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» և «Մխիթար Գոշ» մեդալներով: 2009 թ. ՀՀ վարչապետի հուշամեդալով և 2012 թ. ԼՂՀ վարչապետի հուշամեդալով: Իրավաբանական գիտությունների դոկտոր է: 10 մենագրությունների, 3 միջազգային իրավական ակտերի ժողովածուների և 100-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է: Դասավանդում է Երևանի պետական համալսարանում:
Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա, երեք թոռնիկ: