A
A
ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարը երդվեց (տեսանյութ)
Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար պաշտոնն ստանձնեց Պորտուգալիայի նախկին վարչապետ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը։ Տեղի է ունեցել 9-րդ քարտուղարի երդման արարողությունը։ Գուտերեշը պաշտոնը կստանձնի 2017 թ. հունվարի 1-ից։ Նոր քարտուղարը մտադիր է ՄԱԿ-ի աշխատանքներում բարեփոխումներ իրականացնել՝ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Գուտարեշը կպաշտոնավարի մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը։