Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարտադիրի մեջ քնքշանք կա». Մարգարիտ Եսայանը՝ «1000 դրամի» նախագծի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
margarit

ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը «1000 դրամի» նախագծի շուրջ իր ելույթում այսօր հայտարարեց. «Մենք պատերազմի մեջ գտնվող ժողովուրդ ենք ու եկել եմ ասելու, որ պատերազմը չի ավարտվել: Բյուջեի առյուծի բաժինը գնում է պաշտպանական հարցերին: Ուզում եմ հիշեցնել, որ այս նախագիծը այս բյուջեի հետ քիչ աղերս ունի: Մենք անպայման ընդունելու ենք այս նախագիծը, սա իսկապես համախմբման ու պարտադիր լուծում է: Այս նախագիծն ընդունելով՝ պետությունն ու բյուջեն իր գործառույթները չեն դադարեցնելու: Սա ոչ հարստացնելու է, ոչ էլ աղքատացնելու է, սակայն տուն գնալիս հասկանալու եք, որ մի չնչին, մի շյուղ բան արել եք: Թարգեք նախընտրական բաները, թարգեք խելք սովորեցնելու բաները, իշխանությունն ու պետությունը գիտեն ինչ են անում, եւ Պաշտպանության նախարարը, որ Պաշտպանության համակարգի ակունքներում կանգնած է, ես տեսել եմ լրագրող ժամանակ, գիտի՝ ինչ է անում»։