«Կիրակի». Հաշմանդամություն ունեցող անձինք շարունակում են դիմակայել օրենքներին ու ընկալումներին (տեսանյութ)
Հավասար հնարավորություններ, հավասար իրավունքներ՝ ահա սրան պետք է հասնի առաջադեմ աշխարհը, որտեղ ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է հաշմանդամությամբ։ «Կիրակի» հաղորդաշարի այս շաբաթվա թեման հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն են։ ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան Հայաստանը վավերացրել է 2010թ.-ին։ Այն երաշխավորում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները հարգվեն: 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 200 177 հաշմանդամություն ունեցող անձ, որն ընդհանուր բնակչության 6,6%-ն է: Նրանց գրեթե 4 տոկոսը երեխաներն են: Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը մեծապես բարելավել է հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ մոտեցումներն ու մատչելի միջավայր ստեղծելուն միտված քայլերը, սակայն այս մարդկանց մեծ մասը շարունակում է դիմակայել հասարակության թյուր ընալմանն ու օրենքներին: Հաղորդման համար տեսանյութեր են պատրաստել Ալավերդու «Անկյուն+3» և Կապանի «Սոսի» ՀԸ-ները։ Հաղորդման հյուրերն են Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը և ՄԻՊ աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը։ Ստորև՝ տեսանյութը