Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ է բռնկվել Բաղրամյան պողոտայի «Բուգատտի» կոշիկի խանութում

Պաշտոնական
hrdeh

Դեկտեմբերի 11-ին, ժամը 13.04-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցների խաչմերուկում գտնվող «Բուգատտի» կոշիկի խանութում: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան պողոտայի թիվ 52/2 հասցեում՝ «Բուգատտի» կոշիկի խանութում: Հրդեհը մարվել է ժամը 13.20-ին: Այրվել է օդորակիչ, գիպսակարտոնե կոնստրուկցիա՝ 2 քմ և կոշիկներ. 1994 թ. ծնված Ռ. Պ.-ը ծխահարման նախանշաններով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: hrdeh1 hrdeh2