A
A
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը 14.00-ի դրությամբ
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ի դրությամբ, անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով օրվա ընթացքում հնարավոր է ավտոճանապարհը գործի որոշակի սահմանափակումներով։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն