Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանից վստահեցնում են, որ կաշխատեն ողջ գիշեր

Պաշտոնական
Logo.-Dzyun-Maqrum

Մայրաքաղաքում իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ   Երևանի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենամեխանիզմներից բացի, աշխատանքներում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները: Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջանների փողոցները զուգահեռ մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով: Բոլոր գլխավոր և երկրորդական փողոցներն այս պահին երթևեկելի են: Իրականացվում են նաև մայթերի մաքրման աշխատանքներ: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գործընթացը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների կողմից, իսկ ընդհանուր աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը: Ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն նաև ողջ գիշերվա ընթացքում: b0a1e9ec35a77a5432224bc21d388b97bfb3b05d e2cd3614ad82f5c767441ee00d5c0d8ab9007072 3c96ad6b1af3546533b2077be3e7e4e822292aab 46dcedefec7ecb99193daa63c4035ad2a53dbbd0 49fec74a6eb707bc39670dc1ea6d5dde66d819bd b141792aec9235dc2afa959190c2189589853004 950cc046046ecf01fe329d7d2c8620a5f19cb838 a7bcada257c190536a28f526bb19a7642d277e4d 3b205369a243e9fbbdfb230bbd29db74dcbcc3dd 316a1cf63209d0c55967aec6c8994a045611012c 50e2c742b41a95d5b84d170de8b5fd808c16f506   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն  

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Արարատի մարզի Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները: Դիլիջանի ոլորաններում, Վարդենյանց լեռնանցքում, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Թասի կոչվող ոլորաններում, Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ տեղ առկա է մերկասառույց: Սիսիան-Զանգեր հատվածում, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին և Աշտարակ քաղաքներում տեղում է ձյուն: Սպիտակի ոլորաններում, Գորիս-Շինուհայր, Կաթնաղբյուր-Ուրասար, Սթեփանավան-Արմանիս ավտոճանապարհներին  առկա է ձնաբուք: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար: