Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չարաշահումներ՝ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում

Պաշտոնական
dataxazutyun

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, ի դեմս ՀՀ կառավարության) ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ:

  Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: