Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը կաջակցի Անդրանիկ Մարգարյանի դպրոցին

Պաշտոնական
konrad1

Գերմանական ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ հիմնադրամի հրավերով Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը՝ ի դեմս ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի, մեկնել է Բեռլին, որտեղ դեկտեմբերի 7-9-ը կքննարկվի հետագա համագործակցության զարգացման տեսլականը։

Նախատեսված են հանդիպումներ Գերմանիայի դաշնային կառավարության  և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների  հետ։

ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ հիմնադրամի հետ կքննարկվի համատեղ  քաղաքական և կրթական ծրագրերի օրակարգը, մասնավորապես` գերմանական կողմի աջակցությունը ՀՀԿ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցի ուսումնական ծրագրերին և զարգացմանը։