A
A
Ավստրիացի անոթաբանները՝ ԼՂՀ-ում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է մեր հանրապետությունում գտնվող մի խումբ ավստրիացի անոթաբանների: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ավստրիացի բժիշկներին Արցախ ժամանելու եւ իրենց փորձը կիսելու համար, ընդգծելով, որ այն մեծապես նպաստում է մեր հանրապետության առողջապահության ոլորտի զարգացմանը, եւ որակելով նրանց գործունեությունը որպես մարդասիրության ու բարեկամության վառ դրսեւորում: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ