Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիմնադիր խորհրդարանի անդամը մեկշաբաթյա հացադուլը դադարեցրել է

Քաղաքականություն
xazaryan

«Սասնա ծռեր» խմբի կողմից գունդը գրավելուց հետո կալանավորված, Հիմնադիր խորհրդարանի անդամ Հովհաննես Ղազարյանը դադարեցրել է իր 7 օրյա հացադուլը: «Երեկ երեկոյան նա դուրս է եկել հացադուլից: Ինձ թվում էր, որ նա անտեղի իր առողջությունն էր քայքայելու: Ներկա պահին Հովհաննեսի տրամադրությունը շատ բարձր է»,- «Ա1+»-ին ասաց Հովհաննես Ղազարյանի պաշտպան Անի Չատինյանը: Նա   նոր էր տեսակցել իր պաշտպանյալին: Հիշեցնենք, որ Հիմնադիր խորհրդարանի անդամը հացադուլ էր հայտարարել՝ իրեն արդարացնելու եւ ազատ արձակելու պահանջով: Հովհաննես Ղազարյանը  մեղադրվում է  հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած բախումներին մասնակցելու մեջ։ Պաշտպան Անի Չատինյանի խոսքերով՝  նախաքննությամբ բազմաթիվ գործողություններ կատարվել են, սակայն Հովհաննեսի մեղքը հիմնավորող որեւէ փաստաթուղթ կամ ապացույց չի ներկայացվել եւ նա որեւէ առնչություն չունի առաջադրված մեղադրանքի հետ: