Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ ծանրորդներն առայժմ համեստ արդյունքներ են արձանագրում Իսրայելում

Սպորտ
gagik-1

Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի պատվիրակներն առայժմ համեստ արդյունքներ են արձանագրում: Մրցումային երկրորդ օրը մեր 56 կգ քաշային ծանրորդ Սմբատ Մարգարյանը մինչեւ 23 տարեկանների առաջնությունում զբաղեցրեց 6-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 226 կգ: արդյունք: Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ իտալացի Միրկո Սկարանտինոն՝ 263 կգ: Նույն տարիքային խմբում 62 կգ քաշային Գեւորգ Բաղդասարյանը 12 մասնակիցների մեջ գրավեց 9-րդ տեղը: Նա երկամարտում բարձրացրեց 255 կգ: Այս մրցումներում լավագույն ճանաչվեց ռումինացի Իոնութ Իլիեն՝ 284 կգ: Այսօր մերոնցից հանդես կգան Իզաբելլա Յայլյանն ու Դավիթ Հովհաննիսյանը: