Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարիամ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել` լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար

Պաշտոնական
hqc1

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործինախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներիարդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Մարիամ Ավագյանը դիտավորյալ գործողություններով խոչընդոտել է ընտրական գործընթացներըլուսաբանող «Araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանի լիազորությունների իրականացմանը ու դիտավորությամբ պատճառել զգալիչափերի գույքային վնաս: Մասնավորապես՝ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է,որ Մարիամ Ավագյանը Հայաստանի Հանրապետության տեղականինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության օրը(02.10.2016թ.)՝ ժամը 13:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի թիվ 30/47 տեղամասում, նկատելով ընտրական սենյակում և տեղամասում իրգործողությունները բջջային հեռախոսով տեսաձայնագրող` ընտրական գործընթացները լուսաբանող զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ հանդիսացող լրագրող Շողիկ Գալստյանին, նպատակ ունենալով ոչնչացնել վերջինիս բջջային հեռախոսով կատարված ձայնագրառումները, տեղամասի մուտքի դիմաց մոտեցել է իր մասնագիտական գործառույթներն իրականացնող Շ. Գալստյանին և վերջինիս ձեռքից խլել «Սամսունգ» ապրանքանիշի բջջային հեռախոսը: Մ.Ավագյանը դիտավորությամբ հեռախոսը հարվածել է գետնին և վնասել այն, ինչի արդյունքում հեռախոսը, որպես ընտրական գործընթացը լուսաբանող լրագրողական գործիք, կորցրել է իր նպատակային նշանակությունը, իսկ լրագրողին դիտավորությամբ պատճառվել է 200.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Հիշյալ հանցագործությունները կատարելու համար Մարիամ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործինախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել էդատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այնհաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն