Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ավտոճանապարհները՝ 20.00-ի դրությամբ

Պաշտոնական
maraxux

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին` ժամը 20:00-ի դրությամբ, սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մարտունու, Ապարանի, Արտաշավանի, Մեղրու, Սիսիանի, Դիլիջանի, Սևանի և Եղեգնաձորի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 -ից 100 մ: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն