Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիփոթեքային վարկառուների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն

Տնտեսություն
bfd4b03f7d6ade10f77387042afde0ed

Այսուհետ բնակարանային հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն` ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ: Նախագծով վարկատուներն այսուհետ պարտավոր են սպառողներին մինչև վարկը տրամադրելը մանրամասն ներկայացնել և բացատրել վարկի հետ կապված մի շարք կարևոր պայմաններ, ինչպիսիք են՝

  • Վարկի արդյունավետ տոկոսադրույքը,
  • Այն ծախսերը, որոնք քաղաքացին պետք է կատարի վարկ վերցնելիս,
  • Ժամկետից շուտ մարելու հնարավորությունը, դրա իրականացման կարգն ու հետևանքները,
  • Վարկի մարման կանոնները:
Նախագծով սպառողը հնարավորություն կունենա ժամկետից շուտ մարել վարկը՝առանց էական ռիսկեր կրելու, իսկ վարկատուն չի կարող որևէ տույժ, վճար կամ հատուցումպահանջել: Վարկատուն հնարավորություն կունենա տույժեր կիրառել միայն այն դեպքում,երբ վարկը վաղաժամկետ մարվում է առաջին 3 տարիների ընթացքում և մարվող գումարիչափը ավելի է նախագծով սահմանված չափից: Նախագծով նաև խիստ և հստակ կանոններ են սահմանվել անշարժ գույքգնահատողների ընտրության և գործունեության նկատմամբ: Օրինակ՝ գնահատողը չիկարող փոխկապակցված լինել վարկատուի հետ կամ բանկը չի կարող ուղղորդելսպառողին՝ օգտվել իր նախընտրած գնահատողից: Նախագծով ներդրվել են նաև վարկատուների կողմից սահմանված կանոնները չպահպանելու հետևանքով սպառողներին պատճառված վնասների հատուցման մեխանիզմ: Այսպիսով, նոր կանոնների արդյունքում՝
  • Հիփոթեքային վարկերի շուկան կլինի թափանցիկ,
  • Սպառողը հիփոթեքային վարկ վերցնելիս կլինի առավել տեղեկացված,
  • Սպառողը հնարավորություն կունենա ընտրել առավել բարենպաստ պայմաններով վարկ:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն