Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վլադիմիր Գասպարյանը այցելել էր հասարակական կարգի պահպանության գունդ (տեսանյութ)

Պաշտոնական
30111610-33zorq_18

Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և այլ բարձաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ: Անձնակազմին շարահրապարակում ողջունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակ և ծաղիկներ դրեց ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հուշապատին: Այնուհետև զինծառայողները ձեռնամարտի և հատուկ պատրաստության հնարքների ցուցադրական վարժանք ներկայացրին, ինչից հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք շրջայց կատարեցին զորամասում: Ոստիկանության պետը ծանոթացավ նորաբաց օպերատիվ լսարանի հնարավորություններին, որտեղ նրան վարժական մակետի վրա ցուցադրվեցին ստորաբաժանման տակտիկական գործողությունները ու դրանց կառավարման ընթացքը: Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ նաև զինծառայողների ստեղծած համակարգչային ծրագրին, որը բաղկացած է թեստային ու խաղարկային բաժիններից: Ծրագրի միջոցով ստուգվում են անձնակազմի գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, գնահատվում է յուրաքանչյուր զինծառայողի պատրաստականության աստիճանը: Հետաքրքիր էր նաև զինծառայողների պատրաստած սարքը, որի շնորհիվ էապես բարձրանում է զինատեսակների սպասարկման և կիրարկման արդյունավետությունը: Ոստիկանության պետը ստուգեց նաև անձնակազմի պարապմունքների, մարզումների ու հանգստի պայմանները, ծանոթացավ հանդերձանքի ու մթերային ապահովման վիճակին, զորամասի տեխնիկական հնարավորություններին: Շրջայցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքն ու զորամասի պատրաստականությունը և արդյունավետ ծառայություն մաղթեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարությանն ու անձնակազմին: 30111610-33zorq_23 30111610-33zorq_22 30111610-33zorq_21 30111610-33zorq_20 30111610-33zorq_19 30111610-33zorq_17 30111610-33zorq_16 30111610-33zorq_15 30111610-33zorq_14 30111610-33zorq_13 30111610-33zorq_12 30111610-33zorq_11 30111610-33zorq_10 30111610-33zorq_09 30111610-33zorq_08 30111610-33zorq_07 30111610-33zorq_06 30111610-33zorq_02