Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

P. S. ռետրո. դույլերով բենզինի ու «խուժան արաղի» ժամանակներն անցան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
292r5DbLSbQ

1990-ականներին Ղուկաս Մեհրաբյանը պատասխանատու էր հայկական գրեթե ամեն ինչի միջազգային ստանդարտների համապատասխանեցման համար: Անկախ Հայաստանի արտադրությունը խնդիր ուներ միջազգային շուկա դուրս գալու: Կարագ արտադրողը պետք է ունենար ոչ թե սեփական ստանդարտները, այլ՝ համաշխարհային: 1990-ականների առաջին տարիներին Հայաստանում չկար միջազգային ստանդարտներին համապատասխան որեւէ ապրանք: Մինչդեռ արտադրության չափանիշներն, ըստ Ղուկաս Մեհրաբյանի, Խորհրդային Միությունում էլ են բարձր եղել: Հայաստանում այդ տարիներին մեծ թափով արտադրվում էր նաեւ կեղծ օղի: Վարչապետ Արմեն Դարբինյանն էր անգամ կոչ անում պայքարել, ժողովրդական լեզվով ասած, խուժան արաղի դեմ: Ըստ Ղուկաս Մեհրաբյանի, արտադրողը պարզապես իրեն պատասխանատու չի համարում դրա համար: 70-ից ավելի արտադրություն Հայաստանում արդեն կիրառում է գծիկավոր ծածկակոդը: Ղուկաս Մեհրաբյանն ասում է, որ դրա իմաստը սպասարկման բարելավումն է կամ ապրանքների հաշվառման ավտոմատացված ներդրումն է, որը ապրանքի շարժը տեսանելի է դարձնելու հարկային տեսչությունում: Եվ ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում: Ի դեպ, այդ տարիներին Հայաստանում բենզինը վաճառում էին դույլերով: Ղուկաս Մեհրաբյանը հույս ունի, որ այս հարցն էլ կկարգավորվի: Հարցը կարգավորվեց, երբ դեռ պարոն Մեհրաբյանը պաշտոնավարում էր: Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցը պաշտոնանկ եղավ 1999-ին: Նա մահացավ ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 26-ին: