Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրտուոզ դաշնակահարը ելույթ կունենա Երեւանում

Մշակույթ
berezzovski

Դեկտեմբերի 12-ին  և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան ականավոր վիրտուոզ  դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները: Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհ լավագույն  դաշնակահարներից մեկը՝  Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: Նա վերջին անգամ Հայաստնում հանդես է եկել փառատոնի շրջանակներում 2010թ-ին: Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու  թիվ 2  դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան: Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաև` Լիստի հանրահայտ 12 Էտյուդները: Դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը: