Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ես վստահեցնում եմ, որ նման բան չկա. Սուրիկ Խաչատրյանը երեկվա միջադեպի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
lWMuQFSx_sk

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դեռ չգիտի, կրկին կառաջադրվի այդ պաշտոնում թե՝ ոչ. «Դեռեւս անորոշ է»: Նոր մարզպետի աշխատանքին սակայն նա հետեւում է՝ ամեն ինչ նորմալ է. «Նորմալ աշխատում ա, իրավիճակին տեղյակ ա, ժողովրդի մեծամասնության հետ շփում ունի»: Նա զարմանալի չի համարում Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալը. «Բայց խի՞ չէի սպասում, մեր թիմի անդամ ա Կարեն Կարապետյանը, ինչ վատ բան կա՞»: Անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, որտեղ շահարկվում էր նաեւ Սուրիկ Խաչատրյանի որդու անունը, նա ասաց. «Ես վստահեցնում եմ, որ նման բան չկա, նրանք մտերիմ ընկերներ են, արդեն մի քանի տարի»: Հիշեցնենք, որ երեկ ռեստորաններից մեկում դանակահարություն էր տեղի ունեցել: Կասկածվում է, որ դանակահարողը հենց Սուրիկ Խաչատրյանի որդին է: Իսկ վիրավորված երիտասարդը Տիգրան Շահգելդյանն է, որն ըստ տեղեկությունների Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանի թոռն է: Պարոն Շահգելդյանը նույնպես անդրադարձավ միջադեպին. «Շատ լավ ա թոռնիկս, հեսա 15 րոպեից տանը կլինի: Սենսացիա ման մի եկեք»: Մանրամասները՝ տեսանյութում