Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կա 52 թափուր հաստիք. քաղաքապետարանը որոշել է թափանցիկ աշխատել

Պաշտոնական
yerevan

Տեղեկատվություն քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերի մասին   Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններին հանձնարարել էր ներկայացնել առաջարկություններ՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հանրության համար հասանելի դարձնելու ուղղությամբ: Քաղաքապետի համապատասխան հանձնարարականով՝ թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի կլինի քաղաքապետարանի և վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման բաժիններում, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ հետևյալ  https://www.yerevan.am/am/job/erewani-k-aghak-apetarani-ent-akayowt-yamb-gortsogh-p-ak-bazhnetirakan-enkerowt-yownneri-t-ap-owr-ha/ հղումով քաղաքապետարանի սոցցանցերի էջերում: Այս կերպ մենք ցանկանում ենք քաղաքապետարանի ենթակայության տակ գործող կառույցներում առկա թափուր հաստիքների մասին քաղաքացիներին իրազեկելու նոր մշակույթ ձևավորել՝ հնարավորությունների ու լիազորությունների շրջանակում օգտակար դառնալով մեր համաքաղաքացիներին: Նոյեմբերի 25-ի դրությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում առկա է 52 թափուր հաստիք, որից 28-ը՝ առողջապահության ոլորտում, իսկ 24-ը՝ տրանսպորտի ոլորտում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար առկա են նաև կոնտակտային տվյալները: