Նյու Յորքում նշվում է Գոհաբանության օրը (տեսանյութ)
90 տարի անընդմեջ «Մեյսիս» առևտրի կենտրոնի նախաձեռնությամբ, Նյու Յորքում նշվում է ԱՄՆ-ի «Գոհաբանության» ավանդական օրվան նվիրված բազմամիլիոնանոց տոնական շքերթը, որին մասնակցում են աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչներ։
Հերթական 90-րդ շքերթը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 24-ին։ Ուրախությամբ նշենք նաև որ այսօրվա շքերթին իր մասնակցությունը բերեց նաև Բոստոնի ,,Սայաթ Նովա,, պարի համույթը ։ Բազմահազար նյույորքցիներ մեծ հետաքրքրությամբ դիտեցին անսամբլի ելութը, որոնք մեծ վարպետությամբ կատարեցին հայկական ազգագրական պարեր։
«Սայաթ Նովա» պարախունբը հիմնադրվել է 1986թ․Բոստոնում՝ Աբո Աշչյանի ղեկավարությամբ։ Անսամբլը բազմաթիվ ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում, իսկ 1995 թ․մի շարք համերգներով շրջագայել է Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում։
ՌՈԲԵՐՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Լուսանկարները ՝ հեղինակի