A
A
Հրդեհ Բռնակոթ գյուղում
Նոյեմբերի 23-ին, ժամը 05.25-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի թիվ 22 փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.18-ին: Այրվել են Ս.Մ.-ի անասնագոմի տանիքը (մոտ 80 քմ) և կուտակած անասնակեր (մոտ 180 հակ):