Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաստատվել է 12-րդ դասարանցիների քննությունների ժամանակացույցը

Պաշտոնական
qnnutyunner1-3

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին: Համաձայն ժամանակացույցի՚ քննությունները կկազմակերպվեն. «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26 «Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28 «Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29 «Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում «Մայրենի լեզու և գրականություն» /բանավոր/ ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում «Ֆիզկուլտուրա» /ամփոփիչ ստուգարք/-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում