A
A
Հայաստանի երիտասարդ բռնցքամարտիկները չեն արդարացնում սպասելիքները
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականն առայժմ անհաջող է հանդես գալիս Սանկտ-Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում: Այսօր ռինգ մտած մեր երկու մարզիկները՝ 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը եւ 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, չկարողացան հաղթահարել 1/8 եզրափակիչ փուլի արգելքը եւ ժամանակից շուտ ավարտեցին ելույթները: Նշենք, որ մինչ այդ պայքարից դուրս էին մնացել 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստյանը եւ 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Վաղը ռինգ կմտնեն 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը, որոնք կփորձեն նվաճել քառորդ եզրափակիչ փուլի ուղեգրեր: