Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ՊՆ 1-ին ԲԿ-ում անցկացվել է զորավարժություն մարտական հրաձգությամբ

Պաշտոնական
pn-1

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` ՀՀ ՊՆ 1-ին բանակային զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հենքի վրա օրերս անցկացվել են գումարտակային ցուցադրական մարտավարական զորավարժություններ` մարտական հրաձգությամբ: Եռօրյա մարտավարական զորավարժության ընթացքում, անձնակազմի անվտանգության ապահովման ու ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խստիվ պահպանմամբ, իրականացվել է ռազմերթ և ստորաբաժանումների տեղաբաշխում մարտական պահպանություն կենտրոնացման շրջանում: Ճշգրտվել են զորավարժությանը մասնակցող ստորաբաժանումների մարտական խնդիրները, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան նախապատրաստվել է մարտական կիրառման: Դաշտային պայմաններում բացազատված ուսումնական կետերում ստորաբաժանումների մարտական պատրաստության, պատրաստականության, թիկունքային ապահովման խնդիրների շուրջ անցկացվել են գործնական վարժանքներ, ուսումնասիրվել են զորավարժության կրակային փուլում կիրառվող զինատեսակների բնութագրերը: Զորավարժության կրակային փուլում, սահմանված ժամկետում, ընտրված ճիշտ մարտավարության, պաշտպանության կազմակերպման և հակագրոհի անցման, փոխգործակցության ապահովման գործողություններով ու արդյունավետ խոցումներով ստորաբաժանումներն ամբողջությամբ կատարել են առջադրված խնդիրները: 13195 13194 13193 13191 13190 13187 13184 13182 13181 13180