Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր թիմը հանդես կգա առանց գլխավոր մարզչի

Սպորտ
sport-tashir

Ազատ ոճի ըմբշամարտի «Տաշիր» ակումբը 2-րդ տարին անընդմեջ Հայաստանը կներկացնի աշխարհի թիմային առաջնությունում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, այս տարի մրցաշարը կկայանա նոյեմբերի 28-ից  դեկտեմբերի 2-ը, Ուկրաինայի Խարկով քաղաքում: «Տաշիրը» աշխարհի առաջնությունում հանդես կգա այսպիսի կազմով. Նարեկ Խաչատրյան (57 կգ քաշային կարգ), Գարիկ Բարսեղյան (61 կգ), Նարեկ Սիրունյան (65 կգ), Վալտեր Մարգարյան (70 կգ), Սուրեն Խաչատրյան (74 կգ), Վահե Թամրազյան (86 կգ), Շամիր Աթյան (97 կգ), Անդրանիկ Գալստյան (125 կգ): Թիմը հանդես կգա մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի եւ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ, քանի որ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բադադյանն այդ օրերին անմիջականորեն պետք է նախապատրաստի ըմբիշներ Վոլոդյա Ֆրանգուլյանին (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանին (70 կգ), որոնք դեկտեմբերի 10-11-ին Բուդապեշտում մասնակցելու են ազատ ոճի ըմբշամարտի ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությանը: Նշենք, որ աշխարհի ակումբային առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 50 հազար դոլար: Չեմպիոն թիմը կստանա 25 հազար դոլար, 2-րդ տեղը՝ 15 հազար, իսկ 3-րդը՝ 10 հազար: Առաջնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հայաստանի, Հունգարիայի, Մոնղոլիայի, Սիերա Լեոնեի, Իրանի եւ Ուկրաինայի ակումբները: