Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այդ հրեշը, ավաղ, գրավեց մարդկանց» (տեսանյութ)

Հասարակություն
2fAId7HV8es

Հեռուստացույցի տեխնոլոգիայի գյուտարարներից մեկը` ամերիկացի ինժեներ Ֆիլո Ֆարնսուորտը հեռուստացույց  դիտելը համարում էր անօգուտ զբաղմունք և ասում, որ չի ցանկանում այն ներառել իր մտավոր աշխարհ, իսկ Սեմյոն Կատաևը գտնում էր, որ այդ հրեշը, ավաղ, գրավեց մարդկանց, և որ ամենացավալին է` մանկական հոգիները: Այսօր նա հավանական է կասեր, որ մարդկությունը ստեղծում է տեխնիկական առաջընթաց, որն էլ իր դրականն ու բացասականը թելադրում է մարդկությանն ու իշխում նրանց հոգիները: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1998-ին Հեռուստատեսության միջազգային օր հռչակեց նոյեմբերի 21-ը՝  1996թ. Հեռուստատեսային առաջին միջազգային համաժողովի անցկացման  առիթով։ Պետություններին առաջարկվեց նշել այս օրը՝ փոխանակվելով հեռուստատեսային հաղորդումներով, որոնք նվիրված կլինեն խաղաղության, անվտանգության, տնտեսական և սոցիալական զարգացման ու մշակութային խնդիրներին։ Ժամանակակից հեռուստացույցի ստեծման  պատմության  էջերում տասնյակ գյուտարարների անուններ են, որոնց շնորհիվ այդ սարքը մարդկության համար դարձավ կենցաղի անփոխարինելի մասնիկ: Մեխանիկական հեռուստացույցի  հիմքը դրվեց  դեռևս 1884-ին, երբ Պաուլ Նիպկովը հայտնագործեց սկավառակի մեխանիզմը: Գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարար Հովհաննես Ադամյանը հավաքեց Ռուսաստանում առաջին տեխնիկան, որը ունակ էր ցույց տալ սև ու սպիտակ պատկերներ, և ի դեպ 1925-ին Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում ցուցադրեց «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Իսկ Սեմյոն Կատաևի  և Վլադիմիր Զվորիկինի անկախ միմյանցից հայտնաբերած «իկոնոսկոպը» դարձավ էլեկտրոնային հեռուստատեսության հիմքը և թույլ տվեց սկսել մասսայական հեռուստացույցների արտադրություն։ «Ապագան` հեռուտատեսությանն է: 20 տարի հետո չի լինի թերթ, չի լինի կինո, գիրք ու թատրոն: Փոխարենը կլինի համատարած հեռուստատեսություն»,- ասում էր «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի հերոսը: Նա մի փոքր սխալվեց: 1990-ականների սկիզբը նշանավորվեց Համացանցի ծնունդով, և ապագան դարձավ ոչ թե անգամ թվային  հեռուստատեսությանը, այլ համացանցինը, ու Համաշխարհային Ոստայնը գրավեց  աշխարհը: