Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հնդկաստանում վթարի է ենթարկվել ուղևորատար գնացքը. կան բազմաթիվ զոհեր

Քաղաքականություն
gnacq

Հնդկաստանի հյուսիսում վթարի է ենթարկվել ուղևորատար գնացքը՝ դուրս գալով գծերից։ Զոհերի նախնական թիվը հասնում է 60-ի, ավելի քան 120 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է BBC-ն: Ռուսական այլ լրատվամիջոցներ հայտնում են 91 զոհերի և 201 վիրավորների մասին, նրանցից 76-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Երկաթուղային վթարը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգի՝ Կանպուր քաղաքում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել երկաթգծերի խափանման հետևանքով: Դիտեք նաև այստեղ