Կրքոտ ֆլամենկոյի շունչը հասել էր Հայաստան
Իսպանական կրքերի, նրբագեղության ու անթերի տեխնիկայի միավորմամբ՝ հայազգի աշխարհահռչակ ֆլամենկո պարուհի Լորի Լա Արմենիան առաջին անգամ պարեց նաեւ հայ հանդիսատեսի համար:
Կրակոտ ֆլամենկոյի շունչը մի քանի ժամ տիրել էր Արամ Խաչատրյան համերգասրահը: Լորիի հույզերով ու պատմություններով լի կրակոտ կատարումները միանգամից սիրվեցն հայ հանդիսատեսի կողմից:
Համերգին Լորին նաեւ անակնկալ ու թերեւս անսպասելի կատարումով հանդես եկավ; Բացի հայտնի ֆլամեկոյին հատուկ երգերից, նա պարեց նաեւ շանսոյե Շառլ Ազնավուրի <Լա Բոհեմա> երգի ներքո:
«Իմ պարն ինձ համար ազատություն է: Ֆլամենկոն իմ ամենասիրելի պարային ոճն է: Այն պահանջում է երաժշտականություն և տեղում ստեղծագործելու ունակություն: Դժվար է շփոթել այն որևէ այլ պարային ոճի հետ»,- ասել է Լորին:
Լորի Լա Արմենիան ֆլամենկո է պարում 12 տարեկանից: Իր անվան պատմության մասին նա նշում է. <Ֆլամենկոյում դու չես ընտրում քեզ համար անուն, քեզ շնորհում են այդ անունը: Լորի Լա Արմենիա անունը ինձ շնորհել է իմ ուսուցիչ Մանուելա Մոնո Կարպիոն>
Հայազգի պարուհին 2014 թ-ին ճանաչվել է լավագույն պարուհի Ֆրանսիայի Նիմ քաղաքում տեղի ունեցած ֆլամենկոյի բուլերիա ոճի կատարողների մրցույթում: