Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի «Ուրարտուն» 8-րդ պարտությունը կրեց Ռուսաստանի Սուպերլիգայում

Քաղաքականություն
a1urartu-19.11.

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը 8-րդ անընդմեջ պարտությունը կրեց բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ում:   Այսօր մեր բասկետբոլիստները Եկատերինբուրգում մրցեցին տեղի «Ուրալի» հետ: Առաջին խաղակեսն ավարտվեց «Ուրարտուի» առավելությամբ՝ 20:18: Երկրորդում մերոնք պահպանեցին ստատուս քվոն, սակայն մնացած երկու խաղակեսերում տանուլ տվեցին եւ ի վերջո պարտվեցին 75:89 ընդհանուր հաշվով:   «Ուրարտուն» իր հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 22-ին: Այդ օրը մերոնք Ռեւդայում կմրցեն «Տեմպ» թիմի հետ: