Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը հավանության է արժանացրել 2017թ. պետբյուջեի նախագիծը

Պաշտոնական
unnamed-10-7

Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանինախագահությամբ: Կառավարության անդամները հավանության են արժանացրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեիմասին» ԼՂՀ օրենքի նախագիծը: Ըստ դրա՝ Արցախի Հանրապետության՝ 2017 թվականի համախմբված բյուջեն եկամուտների գծով կկազմիավելի քան 89 մլրդ 789 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի)՝ ներառյալ ՀայաստանիՀանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը: Բյուջետային ծախսերը գալիք տարում նախատեսվում են ավելի քան 95 մլրդ299 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ պակասուրդը կկազմի 5 մլրդ 509 մլն դրամ: Պետբյուջեի նախագիծը պլանավորումէ նաև Արցախի Հանրապետության համայնքների՝ 2017 թվականի բյուջեները, որոնք եկամուտների գծով կկազմեն  3 մլրդ 937 մլն  դրամ (ներառյալ պետական  բյուջեից  ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով ևս՝ 3 մլրդ 937 մլն դրամ: Ըստ նախագծի՝ 2017թ.-ինկանխատեսվում է ավելի քան 254 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, որը կգերազանցի ընթացիկ տարվա ՀՆԱ-ն շուրջ 8 տոկոսով: Ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ըստ ոլորտների, ներկայացրել է որոշ մանրամասներ՝ հատկանշելով հիմնականփոփոխությունները և ավելացումները գործող պետբյուջեի համեմատ: Ֆինանսների նախարարը նշել է, որ բյուջեի ծախսային մասի զգալի աճնուղղվելու է, մասնավորապես, որոշ ոլորտների հատկացումների ավելացմանը և նոր ծրագրերի իրագործմանը: Անդրադառնալով քննարկվող գլխավոր ֆինանսական փաստաթղթին՝ բյուջե-2017թ.-ին՝ վարչապետ Արայիկ Հարությունյանը նշել է, որ այննախագահի նախընտրական և կառավարության ծրագրերով ձևավորվող վերջին փաստաթուղթն է, որով հիմնականում իրագործվում եննախագահի նախընտրական ծրագրով  վերջին տարիների ընթացքում գործադիր իշխանության առջև դրված առաջադրանքները: «Հաշվի առնելով վերջին ամիսների ներդրումային ծրագրերը և առկա միտումները՝ ընթացիկ տարին կավարտենք ՀՆԱ-ի ավելի քան 8 տոկոսաճով՝ այն էլ համեստ հաշվարկներով: Տնտեսական զարգացման նույն տեմպը շարունակելու ենք հաջորդ տարի, մանավանդ որ որոշուղղություններում խոշոր ծրագրեր ենք իրականացնելու: Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտներին, ապա ըստ մեր կանխատեսումների՝ այդծրագրերի շնորհիվ ունենալու ենք սեփական եկամուտների շուրջ 17 տոկոս աճ՝ 2016թ.-ի համեմատ, ինչը հնարավորություն է տալու մեզավելացնել բյուջեի նաև ծախսային մասը»,- նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետ Հարությունյանը շեշտադրել է, որ պահպանվելու են սոցիալական բոլոր ծրագրերն ու դրանց ծավալները: Նա հակիրճանդրադարձել է նաև նոր ծրագրերին՝ հատկանշելով, որ մոտ 200 մլն դրամ գումար է նախատեսվում պատերազմի առաջին և երկրորդ կարգիհաշմանդամների ընտանիքների կոմունալ որոշ վճարների փոխհատուցման համար: Կառավարության հավանությանն է աժանացել ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքումփոփոխություններ  կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծը:  Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԼՂՀ դատական օրենսգրքովդատավորների դասային աստիճաններ նախատեսված չեն՝ առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի համապատասխան հոդվածներիայն մասերը, համաձայն որոնց դատավորներին դասային աստիճանների համար տրվում են հավելավճարներ: Միաժամանակ սահմանվում է,որ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետականպաշտոն զբաղեցնող անձանց ոչ թե տրվում է, այլ կարող է տրվել հավելավճար: Նիստի քննարկմանն էր դրվել « ...