Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լիոնել Մեսին ամենահարուստն է մարզիկների մեջ

Սպորտ
sport-mesi-18.11

Հանրահայտ Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ այն մարզիկների ցուցակը, որոնց 30 տարին դեռ չի լրացել: Առաջին տեղը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, որը տարեկան վաստակում է 73,7 մլն եվրո: Նրան հաջորդում է  ամերիկյան «Գոլդեն Սթեյտ» թիմի բասկետբոլիստ Կեւին Դյուրանթը՝ 50,8 մլն եվրո տարեկան շահույթով: Երրորդ տեղում գտնվում է սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը՝ 50,5 մլն եվրո: Ի դեպ, մինչեւ 30 տարեկան հանրահայտ մարդկանց մեջ Լիոնել Մեսին իր վաստակած գումարով ետ է մնում երգչուհի Թեյլոր Սվիֆթից եւ One Direction բրիտանական ռոք խմբից: Հարկ է նշել, որ 2018 թվականից Լիոնել Մեսին էլ ավելի կհարստանա, քանի որ նա պատրաստվում է նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ, ըստ որի ֆուտբոլիստը միայն 50 մլն եվրոն կստանա աշխատավարձով: