ՄԻՊ-ը Ժնևում քննարկել է նոր օրենսդրական փոփոխությունները
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի հատուկ հրավերով Ժնևում մասնակցել է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությանը նվիրված բարձրաստիճան համաժողովին: Համաժողովի շրջանակներում Արման Թաթոյանը հանդիպում է ունեցելՄԱԿ-ի Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահ Մալկոլմ Էվանսի հետ: Ա. Թաթոյանը նրան է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթները: Հատկապես քննարկվել են նախագծի այն դրույթները, որոնք ուղղված են օմբուդսմանի՝ որպեսկանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությանը, նրա անկախությանապահովմանը, քաղաքացիական հասարակության հետ նրա պրոֆեսիոնալ աշխատանքի սկզբունքների իրացմանը: Մ. Էվանսի կողմից կարևորվել է քաղաքացիական հասարակության հետ աշխատանքի այն մեխանիզմը, որը ներդրված է նախագծում: Միջոցառման ընթացքում քննարկվել է օմբուդսմանների դերը՝ որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմներ, քաղաքացիական հասարակության և պետության հետ նրանց հարաբերություններիառանձնահատկությունները: Կարևորվել է պետության կողմից ազգայինմեխանիզմների աշխատանքի անկախության երաշխիքների ամրապնդումը: Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու բարձրաստիճան ներկայացուցիչներ ՄԱԿ-ի անդամ պետություններից, միջազգային փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ