Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի բաժակ սուրճ մոգոնեք առավոտյան, հրավիրեք, կասենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
Hrant_Bagratyan

Հազար դրամ պարտադիր վճարը ժողովրդի գրպան մտնել չի նշանակում,-ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մարգարյանը. «Հազար դրամը չեմ կարծում, որ էդքան մեծ գումար ա, բայց կարծում եմ, որ ժողովուրդը հաճույքով կվճարի»: Պատգամավորը չի կարծում, թե բյուջեից թալանված գումարների պատճառով է, որ զոհված զինվորների համար իշխանությունը փող չի գտնում. «Հարգելիներս, ի՞նչ կապ ունի թալանված փողը սրա հետ: Հիմա եթե էդ գումարը թալանել ա, սահմանին կանգնած զինվորը արյունա չէ՞ տալիս, հո չի մտածում, թե էդ թալանվածն ինչ եղավ»: Գործարար պատգամավորին չի էլ մտահոգում, որ այս գումարը հարկ չէ եւ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված չէ ժողովրդից նման գումար գանձելը. «Լավ, ասենք դա հոգու պարտք ա, ոնց ուզում եք անունը դրեք, պարտավորվածություն ա, մեր զինվորի պարտքն ենք տալիս, էդ մարդն իր պարտքը տալի՞ս է սահմանի վրա արյունով»: ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը գրեթե բոլոր հարցերին տալիս էր մեկ պատասխան՝ պանակի հետ կապված ամեն ինչ արել եմ եւ անելու եմ: Փոքր ինչ այլ պատասխան է հնչում, երբ խոսքը թալանված գումարներով զինվորի պարտքը տալու մասին է. «Ես էդ ձեւ հարցեր ընձի մի տուր, ես ոչ գիտեմ, ոչ թալանել են, ոչ գիտեմ չեն թալանել: Ցավդ տանեմ, ես էդ գործերում չունեմ»: Հրանտ Բագրատյանը օրինագծի առաջին ընթերցման քվեարկությանը չմասնակցեց՝օրենքի հեղինակները նրա կարծիքը չէին էլ հարցրել. «Ես ասեցի՝ գոնե մի բաժակ սուրճ մոգոնեք առավոտյան, հրավիրեք, կասենք»: Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ կոնկրետ փաստերով նշել եմ, թե Սահմանադրությանը հակասող ինչ կետեր կան, ինչպիսի սխալ հաշվարկներ են արվել. «80 միլիոն չի՞ ամեն մարդուն տրվողը, այդ թվում միանվագ 10 միլիոնը, հավաքվելու ա 4 միլիարդ, մինչեւ 200 վիրավոր ու զոհ հասկացանք՝ փողը հերիքում ա, բայց եթե 2 հազար լինի, ինչպես 92 թվին, ո՞նց ա հաշվարկելու: Մի հատ նոր օրե՞նք են ընդունելու»: Պարոն Բագրատյանը տպավորություն ունի, որ այս օրինագիծը կառավարությունում լուրջ չի քննարկվել. «Ես հիմա հասկանում եմ ինչի, որ էս բոլոր կառավարություններից ամենահաջողը իմը դուրս եկավ, որովհետեւ կար սիստեմատիկ մտածելակերպ»: Արամ Մանուկյանն այս օրինագծին երեք դեմ քվեարկողներից մեկն էր: Պետությունն ըստ նրա, այնքան ֆինանսական աղբյուրներ ունի, որտեղից կարող է վերցնել զոհվածի ընտանիքին անհրաժեշտ փողը. «Մենք ունենք 40 տոկոս ստվեր, 40 տոկոս ստվերի դեպքում, եթե դու կարող ես համեստ մի մասը բերել բյուջե, էդ խնդիրը լուծում ես»: Օրինագծին դեմ քվեարկած մյուս երկու պատգամավորները Լեւոն Զուրաբյանն ու Զարուհի Փոստանջյանն էին: