Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ժիրայր Սեֆիլյանին նոր մեղադրանք է առաջադրվել. Նանոր Սեֆիլյան

Քաղաքականություն
EDB4A06E-10AA-4BD6-8DC3-C6D8389A8566_w987_r1_s

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքներին ավելացել է եւս մեկը՝  շենքեր շինություններ գրավելու նախապատրաստում  հոդվածը, որը նախատեսում է պատժաչափ՝ 5-ից 8 տարի:  Այս մասին գրել է Ժիրայր Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը: Մեզ դեռևս չի հաջողվել մանրամասներ ճշտել փաստաբաններից։ Հիշեցնենք, որ  հունիսի 20-ից անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք էր առաջադրվել   մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը զավթելու մեջ, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: