Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկե մեդալ Հայաստանի առաջին գրոսմայստերին

Սպորտ
sport-voske-medal

Նախարարը պարգևատրել է Ռաֆայել Վահանյանին նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու եւ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ Հայաստանի առաջին գրոսմայստեր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ռաֆայել Վահանյանին պարգեւատրել է նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» ոսկե մեդալով: Այդ մասին տեղեկացնում է  ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: «Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն եւ երկար տարիների կյանք: Ամենակարեւորն այն է, որ Դուք շարունակում եք մնալ սպորտում, Ձեր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ մարզիկներին: Եվ, ով գիտի, հնարավոր է, որ տարիներ հետո Ձեր սաներից մեկը կրկնի Ռաֆայել Վահանյան բացառիկ մարզիկի ձեռքբերումները»,- նշված է նախարար Հրաչյա Ռոստոմյանի պաշտոնական շնորհավորագրում: