«Բաքուն 40 օր առաջ պետք է դիմեր մեզ, ինչը չի արել» (տեսանյութ)
Պարտադիր չէ, որ աշխարհի ամեն մի մասում տեղի ունեցած իրադարձության մասին թեկնածուն ունենա լիակատար պատկերացում. այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես Հայաստանի ու Արցախի վրա կազդի Դոնալդ Թրամփի հաղթանակը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցին Թրամփն արձագանքել էր, թե ինքը տեղյակ չէ ղարաբաղյան խնդրի մասին: «Աշխարհի տարբեր ծայրերում այնքան տարբեր, իրարարամերժ գնահատականներ կան, նաեւ մեզ մոտ, այնպես որ, մենք տեսնում ենք, որ գործ ունենք մի կայուն համակարգի հետ՝ իր կայուն փորձագիտական դաշտով, իր կայուն, նախապես առկա ծրագրերով, մոտեցումներով, եւ այն արտաքին քաղաքականությունը, որ պետք է որդեգրի Սպիտակ տան նոր ղեկավարությունը, իհարկե, մենք կտեսնենք: Իհարկե ես չեմ կարծում, որ լուրջ մտահոգվելու տեղ կա, բայց աշխատելու տեղ միշտ էլ կա»: Ադրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ արտաքին գործերի փոխնախարարը նշեց, որ Ադրբեջանում զորավարժություններ անցկացնելով՝ Բաքուն շարունակում է տորպեդահարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կյանքի կոչմանը. «Խնդիրն այն է, որ Սանկտ-Պետերբուրգից և Վիեննայից հետո նմանատիպ զորավարժությունների անցկացման համար 40 օր առաջ պետք է դիմեին, որը չեն արել»: Ինչ վերաբերում է կանխատեսումներին, թե իրավիճակը սահմանին կարող է սրվել, Շավարշ Քոչարյանը նշեց. «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած քայլի: Դա արդեն բոլորիս համար աքսիոմ է, առավել ևս ապրիլյան դեպքերից հետո»: