Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք. Կարեն Կարապետյան

Պաշտոնական
arcax

Նոյեմբերի 5-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել էաշխատանքային այցով Արցախ ժամանած՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ԿարենԿարապետյանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Երկու կառավարությունների անդամները, վարչապետների գլխավորությամբ, սկզբում այցելել ենՍտեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել այնտեղ: Այնուհետև կառավարություններիղեկավարների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելուգործադիր մարմինների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու խնդիրները:Ողջունելով ՀՀ գործընկերներին՝ Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հրավերնընդունելու համար: Արցախի իշխանությունների անունից նա շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ ԼՂՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանին արժանանալու առթիվ: Արցախի Հանրապետության վարչապետը հաջողություններ է մաղթել Կարեն Կարապետյանին՝ նորպաշտոնը ստանձնելու կապակցությամբ: «Ցանկանում եմ հաջողություններ մաղթել Ձեզ, պարո՛ն վարչապետ՝ այս պատասխանատուժամանակահատվածում կարևոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Դա աշխատանք չէ,ծառայություն չէ, դա առաքելություն է, և, այդ առումով, ինչ-որ տեղ նաև Ձեր հաջողությամբ էպայմանավորված մեր ազգի ապագան: Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ՝ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև՝ Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է: Ոչ միայն ՀՀ-ն է Ձերպաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլ նաև Արցախի սոցիալ-տնտեսականզարգացման և անվտանգության առումով արդյունքները ևս պայմանավորված են լինելու Ձերհաջողություններով»,- նշել է Արայիկ Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների և ջերմ ընդունելության համար՝ ՀայաստանիՀանրապետության վարչապետը նշել է, որ իրեն պարտավորված է զգում և գործնական է տրամադրվածերկու կառավարությունների միջև համագործակցությունն էլ ավելի խորացնելու և փորձի փոխանակումնընդլայնելու գործում: «Արցախի Հանրապետության վարչապետի հետ մենք գաղափարակիցներ ենք, և տնտեսությանզարգացման մեր պատկերացումները նույնն են: Ուստի, ակնկալում եմ առավելագույն արդյունավետաշխատանք՝ առկա խնդիրների վերհանման և քննարկման ժամանակ, ինչպես նաև  հետագահամագործակցության ընթացքում դրանց լուծումներ տալու  գործում»,- նշել է ՀՀ վարչապետը: Այնուհետև ԱՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը ներկայացրել է 2007-2015թթ.ընթացքում տնտեսության զարգացման ծրագրերի վերաբերյալ հաշվետվություն՝ անդրադառնալովտարբեր ոլորտների զարգացման գործիքակազմերին և խնդիրներին: Կ. Կարապետյանը, տպավորիչ ևօրինակելի համարելով ներկայացված մակրոցուցանիշները, ներկաների ուշադրությունը հրավիրել էհատկապես էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտների զարգացումը խթանող նոր գործիքներիմշակման անհրաժեշտության վրա: Արցախի ներդրումային հիմնադրամի տնօրեն Արտակ Միրզոյանը և Գյուղի և գյուղատնտեսությանաջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցներիգործառույթներն ու ցուցանիշները: Վարչապետ Ա. Հարությունյանը ներկայացրել է ներդրումային ևգյուղատնտեսական ծրագրերի ուղղությամբ կառավարության քաղաքականության հիմնականտրամաբանությունը: Նա շեշտադրել է, որ նշված հիմնադրամները բազմակողմանի աջակցություն ենտրամադրում տնտեսվարող սուբյեկտներին՝ նպատակ ունենալով թե՛ խթանել տնտեսականակտիվությունը, թե՛ ավելացնել բնակչության եկամուտները և թե՛ աջակցել խնդիրներ ունեցողձեռնարկություններին: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել երկու հիմնադրամներիդերակատարումը վերջին տարիներին Արցախի տնտեսական բարձր և կայուն աճի ապահովման գործում:Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն է հայտնել ԱՀ կառավարության կուտակած փորձովկիսվել ՀՀ գործընկերների հետ Կ. Կարապետյանը իր դրական տպավորությունն է արտահայտել հիմնադրամների գործունեության ուկիրառվող գործիքակազմի վերաբերյալ և հանձնարարել ՀՀ համապատասխան պաշտոնյաներին՝ փորձիփոխանակման միջոցով քայլեր ձեռնարկել ՀՀ-ում ևս նմանատիպ կառույցներ հիմնելու ևգործունեություն ծավալելու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում կողմերն առաջ են քաշել կոնկրետ առաջարկներ և ձեռք բերել փոխադարձպայմանավորվածություններ դրանց կյանքի կոչման ուղղությամբ: Հանդիպման ավարտինկառավարությունների ղեկավարները տվել են համապատասխան հանձնարարականներ՝ վերհանվածխնդիրների արդյունավետ լուծման նպատակով: Վերջում, երկու կառավարությունների ղեկավարների գլխավորությամբ, առանձին խորհրդակցություն էտեղի ունեցել էներգետիկայի ոլորտում համագործակցության կոնկրետ ծրագրերի շուրջ: Կողմերը ձեռք ենբերել պայմանավորվածություններ հետագա անելիքների վերաբերյալ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին