A
A
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը այսօր իր 2-րդ հանդիպումը անցկացրեց Երեւանում ընթացող Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում: Հայ պատանիները 0:1 հաշվով զիջեցին Հունգարիայի հավաքականին, որը առաջին խաղում 3:1 հաշվով հաղթել էր Բուլղարիային:
Խմբի մյուս խաղում Շոտլանդիան 1:0 հաշվով հաղթեց Բուլղարիային, որի հետ Հայաստանը կհանդիպի հոկտեմբերի 5-ին:
Այս խաղում Հայաստանին անհրաժեշտ է հաղթել առնվազն 2 գնդակի տարբերությամբ, բացի այդ հաջորդ փուլ դուրս գալու համար Հունգարիան պետք է հաղթի Շոտլանդիային: Իրադարձությունների նման զարգացման դեպքում միայն Հայաստանը կզբաղեցնի 2-րդ տեղը, որը հնարավորություն կտա շարունակել պայքարը: